Սույնով սահմանվում են Գործընկերոջ միջոցով Յանդեքս.Տաքսի (կամ Յանդեքս.Գո) ծրագրում գրանցված Վարորդներին մատուցվող ծառայությունների սակագները:
Ծառայությունների դիմաց Վարորդը պարտավորվում է Գործընկերոջը վճարել միջնորդավճար՝ Յանդեքս.Տաքսի (կամ Յանդեքս.Գո) ծրագրի միջոցով կատարված պատվերի 16 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան յուրաքանչյուր պատվերից 480 ՀՀ դրամ:
Միջնորդավճարը վճարվում է Վարորդի կողմից 100 (հարյուր) տոկոս կանխավճարով և կանխավճարի սպառման դեպքում Ծառայությունները կասեցվում են և Վարորդը չի ստանում պատվերներ: Ծրագրային խնդրի կամ որևէ այլ պատճառով առանց կանխավճարի պատվեր ստանալու դեպքում նման պատվերի համար ծառայության միջնորդավճարը ենթակա է վճարման Վարորդի կողմից և կարող է գանձվել հաջորդող կանխավճարից:
Կանխավճարը կարող է վճարվել Վարորդի կողմից վճարահաշվարկային տերմինալների միջոցով (Telcell և այլն), ինչպես նաև Գործընկերոջ կողմից առաջարկվող վճարման այլ եղանակներով:
Վարորդի անունից և հաշվին հավաքագրվող պատվերի կատարման համար Օգտատերերից ստացվող անկանխիկ (այդ թվում՝ կորպորատիվ պատվերների շրջանակում) վճարումները փոխանցվում են Վարորդի Իդրամ հաշվին, իսկ նման հաշիվ չունենալու դեպքում նշված վճարումները փոխանցվում են Գործընկերոջը՝ որպես Վարորդի հաշվին կատարված կանխավճար:
«Իդրամ» ՍՊԸ վճարահաշվարկային ծառայության պայմանների համաձայն անկանխիկ փոխանցումների համար գանձվում է 0.5 տոկոս միջնորդավճարը, որը պահվում է Վարորդին հասանելի գումարից: Նշված միջնորդավճարը կարող է փոփոխվել «Իդրամ» ՍՊԸ կողմից և նման փոփոխության դեպքում Վարորդից պահվում է փոփոխված միջնորդավճարի գումարը:
Այն դեպքում, երբ պատվերի կատարման համար անկանխիկ փոխանցվող գումարը գերազանցում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամը, ապա Վարորդից գանձվում է նշված գումարը գերազանցող մասի 2.6 տոկոսը՝ որպես նշված անկանխիկ վճարումը ստանալու համար կատարված ծախս:
Սույն սակագները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և պարտադիր են Գործընկերոջ միջոցով Յանդեքս.Տաքսի (կամ Յանդեքս.Գո) ծրագրում գրանցված բոլոր Վարորդների համար: Սակագները, ինչպես նաև ծառայության մատուցման պայմանները կարող են ցանկացած պահի փոփոխվել Գործընկերոջ կողմից և նման փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Փոփոխված սակագների կամ պայմանների հրապարակումից հետո Վարորդի կողմից Ծառայությունից օգտվելու դեպքում փոփոխությունները համարվում են ընդունված Վարորդի կողմից, իսկ անհամաձայնության դեպքում Վարորդը պարտավոր է չօգտվել Ծառայությունից: